價格:免費
更新日期:2018-06-06
檔案大小:6.2M
目前版本:1.0
版本需求:Android 4.2 以上版本
官方網站:http://www.gsu.am
Email:info@gsu.am
聯絡地址:隱私權政策
«GSU Mobile»-ը Գավառի պետական համալսարանի (www.gsu.am) պաշտոնական Android հավելվածն է, որը հնարավորություն է տալիս մոբայլ հարթակի միջոցով ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն ԳՊՀ-ի մասին, հետևել համալսարանական անցուդարձին, օգտվել համալսարանի կողմից տրամադրվող ծառայություններից։
Հավելվածի հիմնական բաժիններն են.
• ԳՊՀ վերջին նորությունները,
• Հայտարարություններ,
• Դասացուցակներ,
• Քննաշրջանների ժամանակացույցեր,
• ԳՊՀ-ի մասին տեղեկատվություն,
• Առաջարկվող կրթական ծրագրեր,
• Հեռախոսահամարների տեղեկատու,
• Տեսանյութեր,
• Հետադարձ կապ և քարտեզ,
Հավելվածի միջոցով կարելի է մուտք գործել՝
• E-learning GSU էլեկտրոնային ուսուցման համակարգ,
• E-library GSU էլեկտրոնային գրադարան,
• www.student.gsu.am ԳՊՀ ուսանողական կայք,
• ԳՊՀ ֆեյսբուքյան էջ։
Հավելվածով կարելի է կիսվել էլ․փոստի, ֆեյսբուքի և այլ սոց․ ցանցերի միջոցով։
Մի շարք հնարավորություններ կավելացվեն հետագայում։
Գավառի պետական համալսարանը Գեղարքունիքի մարզի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է։
Գավառի պետական համալսարանի ստեղծման նախաձեռնողը և հիմնադիրը փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Հրանտ Խաչատուրի Հակոբյանն է:
1991-1992թթ. սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ գործնականում հնարավորություն չունեին ուսումը շարունակելու մայրաքաղաքում: Ուստի, մանրակրկիտ ուսումնասիրելով տարածաշրջանի յուրաքանչյուր տարվա շրջանավարտների և գիտական աստիճաններ ունեցող անձանց քանակը, ինչպես նաև մասնագետների պահանջարկը, օգտվելով ՀՀ անկախության ընձեռած հնարավորությունից` Հրանտ Խաչատուրի Հակոբյանը դիմեց ՀՀ կրթության և գիտության նախարարություն` Գավառում համալսարան բացելու առաջարկությամբ: Այսպիսով՝ ՀՀ Կառավարության 1993թ. մայիսի 5-ի թիվ 208 որոշմամբ Գավառում (նախկին Կամոյում) բացվեց պետական համալսարան:
Նորաբաց համալսարանը սկսեց մասնագետներ պատրաստել «Հայոց լեզու և գրականություն», «Ֆինանսներ և վարկ», «Հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն», «Մեքենաշինության տեխնոլոգիա», «Էլեկտրամեխանիկա», «Ագրոքիմիա» մասնագիտությունների գծով:
Հետագա ուսումնական տարիներին ընդլայնվեց մասնագիտությունների շրջանակը։ Այսօր արդեն բուհը կրթություն է իրականացնում 16 մասնագիտությունների գծով։
Համալսարանում բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերն իրականացվում են առկա և հեռակա ուսուցման համակարգերում: Բուհում գործում է երկաստիճան կրթական համակարգ՝ բակալավրիատ և մագիստրատուրա:
Առկա ուսուցման համակարգում գործում են 4 ֆակուլտետներ։
Բանասիրական ֆակուլտետ
Հայոց լեզու և գրականություն,
Ռուսաց լեզու և գրականություն,
Անգլերեն լեզու և գրականություն:
Բնագիտական ֆակուլտետ
Աշխարհագրություն,
Բնապահպանություն և բնօգտագործում,
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա,
Կենսաբանություն,
Դեղագործական քիմիա,
Քարտեզագրություն և կադաստրային գործ,
Սերվիս:
Տնտեսագիտական ֆակուլտետ
Ֆինանսներ,
Հաշվապահական հաշվառում,
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում:
Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ
Իրավագիտություն,
Պատմություն (իրավունքի հիմունքներ),
Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության):
Հեռակա ուսուցման ֆակուլտետն ընդգրկում է 13 մասնագիտություններ։
Համալսարանի ֆակուլտետները տեղաբաշխված են երեք ուսումնական մասնաշենքերում, որտեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները որակյալ կրթական և դաստիարակչական գործընթաց կազմակերպելու, պատշաճ կերպով բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով:
Գավառի պետական համալսարանում գործում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական /ECTS/ համակարգը: 2006-2007 ուսումնական տարում համալսարանի չորս բաժնում, իսկ 2007-2008 ուսումական տարվանից բոլոր բաժիններում կրթական գործընթացը սկսել է կազմակերպվել կրեդիտային համակարգի սկզբունքներին համապատասխան:
Որակյալ կրթություն ապահովելու նպատակով համալսարան դասավանդելու են հրավիրվել Հայաստանի Հանրապետության 150 լավագույն մասնագետներ:
ԳՊՀ-ում ուսանում են ավելի քան երկու հազար հինգ հարյուր ուսանող Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից և մայրաքաղաքից: